Իսկ դու փորձ՞լ ես այսպիսի կոտլետներ պատրաստել, դեռ ո՞չ, ուրեմն շտապիր՝ շա՜տ համեղ է ստացվում։ Սնկով և վարսակի փաթիլներով կոտլետներ

Բաղադրիչներ

300 գ սունկ

1/2 սոխ

2 կարտոֆիլ

1/2 բաժակ վարսակի փաթիլներ (բաժակի չափը՝200 մլ) + եռման ջուր

1 ատամիկ սխտոր

կանաչ սոխ

1 թ/գ աղ

1/2 թ/գ սև պղպեղ

պաքսիմատ

50 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Վարսակի փաթիլներին ավելացնել եռման ջուր, ծածկել և թողնել 15 րոպե

Սոխը մանր կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սունկ, թողնել ուժեղ կրակին այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա։ Ավելացնել ճզմած սխտոր, մի պտղունց աղ և վերցնել կրակից

Ավելացնել արդեն փափկած վարսակի փաթիլները

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, 5 րոպե թողնել սառը ջրում, ապա ճզմելով ջրքամել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել կանաչ սոխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ստացված զանգվածից կոտլետներ ձևել, թաթախել պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում