Որպեսզի մաքրեք լոգարանի, լվացարանի, զուգարանակոնքի, սալիկների վրա առաջացած ժանգը կամ կրաքարերը, ընդամենն անհրաժեշտ է կիրառել այս մատչելի և արդյունավետ միջոցը:
Ջրի մեջ լուծեք սոդան (այն պետք է ստացվի քսուկի պես զանգված), տարածեք այն հատվածների վրա, որը ցանկանում եք մաքրել, սպասեք չորանա և մաքրեք սպունգով: Այնուհետև խնդրահարույց հատվածները լավ լվացեք:
Եթե խնդիրն ունի հին արմատներ, ապա պետք է այս գործողությունը ևս 1 անգամ կրկնել: Իսկ որպեսզի առհասարակ չառաջանան այսպիսի տհաճ խնդիրներ, ժամանակ առ ժամանակ պարզապես օգտագործեք այս միջոցը, և դուք հետագայում զերծ կմնաք թանկարժեք, քիմիական միջոցներին դիմելուց:
Որպեսզի սպիտակեցնեք կտորեղենը (ցանկացած սպիտակ կտոր` հագուստ, անկողնային պարագաներ և այլն), անհրաժեշտ է 5 լ ջրի մեջ լուծել 5 ճ/գ սոդա, 2 ճ/գ ամոնիակ ( нашатырный спирт): Ստացված լուծույթի մեջ դրեք այն իրերը, որոնք ցանկանում եք սպիտակեցնել և թողեք 4 ժամ, որից հետո լվացեք այնպես, ինչպես սովորաբար լվանում եք: Եթե ցանկանում եք ազատվել նաև կտորի խամրած, դեղնավուն երանգից, ապա լուծույթից հանելուց հետո 25 րոպե թողեք եռացող ջրի մեջ (բացառությամբ գործվածքների):
Ցանկացած մակերևույթ մաքրելու համար պարզապես սոդա լցրեք կեղտոտ հատվածի վրա, սպունգը թաթախեք քացախի մեջ և լավ մաքրեք:
Թեպետ մաքրող միջոցն անվտանգ է, այնուամենայնիվ, ապահովության համար, գործողությունը կատարեք ռետինե ձեռնոցներով )))