Ինչպես տապակել կարտոֆիլը, որպեսզի այն ստացվի խրթխրթան, չփշրվող և համեղ

Նախ հասկանանք, թե ինչու է կարտոֆիլը տապակելու ընթացքում փշրվում: Բան այն է, որ երբ կարտոֆիլի մեջ օսլան շատ է՝ փափկացնում և դարձնում է կարտոֆիլը փշրվող

Ի՞նչ անել այս դեպքում

  • Անհրաժեշտ է կարտոֆիլը կտրատել և 20 րոպե թողնել սառը ջրում, որից հետո հանել ջրից և չորացնել: Դա կարելի է անել խոհանոցային անձեռոցիկների կամ սրբիչների միջոցով: Հիշե՛ք, որ թաց կարտոֆիլը չի կարելի տապակել, հակառակ դեպքում այն կվառի և համեղ չի ստացվի:
  • Պետք է պատրաստել լավ տաքացած թավայի մեջ, ուժեղ կրակի վրա, հակառակ դեպքում այն ոչ թե կտապակվի, այլ կշոգեխաշվի:
  • Պետք չէ միանգամից համեմել աղով, քանի որ այն  կփափկեցնի կարտոֆիլը ժամանակից շուտ:
  • Եթե մեծ քանակությամբ կարտոֆիլ է անհրաժեշտ տապակել, ավելի արդյունավետ կլինի դա անել մաս-մաս: Իսկ որպեսզի տապակվի հավասարապես` պետք է կարտոֆիլը կտրատել հավասար կտորներով:

Պատրաստենք սիրով )))

Կիսվել Facebook-ում