Պանիր

Պատրաստեք համեղ պանիր Ձեր իսկ ձեռքերով: Կարող եք պատրաստել միանգամից մեծ չափաբաժնով:
Բաղադրիչներ
- 600 գր կաթնաշոռ (5%)
- 500 մլ կաթ
- 1 ճաշի գդալ կարագ
- 1–1.5 թեյի գդալ խոշոր աղ
- 1 թեյի գդալ սոդա
Պատրաստման եղանակը
- Թավայի մեջ լցնել կաթնաշոռը և կաթը, եփել, մինչև շիճուկը իր գույնը փոխի:

- Լավ քամել, ավելացնել կարագ, աղ, դնել գոլորշու վրա և բլենդերով հարել, մինչև դառնա համասեռ զանգված:

- Ավելացնել սոդան և լավ հարել (պետք է դառնա մածուցիկ, ձգվող զանգված):

- Ձևամանի մեջ բուսական յուղ քսել, լցնել պանրային զանգվածը, հավասարեցնել:

- Դնել սառնարանում 8–10 ժամ: Հանել, բաժանել կտորների, պահել սառնարանում սննդային տոպրակի մեջ:

Բարի ախորժակ
