Բաղադրիչներ
4 ձու
200 գ շաքարավազ
100 գ հալեցրած կարագ
200 մլ կաթ
10 գ փխրեցուցիչ
350 գ ալյուր
250 գ խնձոր
Կաղապարի չափը` 18*25 սմ
400 գ սալոր
Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարավազը հարել, ավելացնել հալեցրած կարագ, կաթ և շարունակել հարել
Ավելացնել փխրեցուցիչ, ալյուր և հարել
Խնձորի կեղևը հեռացնել, խորանարդաձև կտրատել, ավելացնել խմորին, լավ խառնել և լցնել կաղապարի մեջ
Սալորները կիսել, շարել խմորի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))
Բարի ախորժակ