Բաղադրությունը
- 350 գ ալյուր,
- 5 գ խմորիչ,
- 1 թեյի գդալ շաքարավազ,
- 1 թեյի գդալ աղ,
- 210 մլ տաք ջուր,
- 30 գ ձեթ:
Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղով անցկացնել, ավելացնել շաքարավազ, աղ, խմորիչ և խառնել:
Այնուհետև ավելացնել տաք ջուր, ձեթ և խմոր հունցել:
Խմորը տրորել 5-10 րոպե: Ստացվում է բավականին կպչուն խմոր:
Ձեռքերը ձեթոտել, խմորը գունդ դարձնել, ամանի մեջ դնել ու ծածկել: Թողնել, որ 30 րոպե հասունանա:
Հասունացած խմորը հանել ամանից, վրան ալյուր շաղ տալ և ձեռքերով բացել:
Խմորը ռուլետի պես երկարությամբ փաթաթել, իսկ երբ արդեն երկար է, լայնությամբ փաթաթել: Խմորը կրկին շատ քիչ բացել ձեռքերով և բատոնի տեսք տալ:
Ձևամանի հատակին ալյուր քսել, խմորը դնել մեջը և ծածկել: Այդպես թողնել 20 րոպե:
20 րոպե անց՝ թխելուց անմիջապես առաջ, խմորի վրա կաթ կամ ջուր քսել, ալյուր շաղ տալ, դանակով փոքր ոչ խորը կտրվածնքեր կտրել:
Թխել 180-190 ջերմաստիճանում 30-35 րոպե, մինչև հացը ոսկեգույն մակերես կունենա:
Բարի ախորժակ