Սոուս «Ձաձիկի»
15 րոպե
Բաղադրիչներ
- 400 գ յոգուրտ (առանց հավելումների և խիտ)
- 150 գ վարունգ
- 2 ճաշի գդալ լիմոնի հյութ
- 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ
- 3-4 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
1 Վարունգը քերիչով անցկացնել և համեմել աղով:
2 Վարունգն այդպես թողնել մի քանի րոպե, իսկ հետո ավելորդ հեղուկը քամել՝ ճզմելով:
3 Սամիթը մանր կտրատել:
4 Սխտորը ճզմել:
5 Վարունգը, սամիթը և սխտորը լցնել յոգուրտի մեջ, ավելացնել լիմոնի հյութ, սև պղպեղ և ձիթապտղի ձեթ:
6 Ցանկության դեպքում սոուսի մեջ աղ ավելացնել և խառնել:
7 Իդեպ յոգուրտի փոխարեն կարելի է օգտագործել քամած մածուն կամ բարձր յուղայնությամբ թթվասեր: