Բաղադրությունը
- 2 հատ հավի կրծքամիս,
- 130 գ թթվասեր,
- 4 ատամիկ սխտոր,
- բրինձ,
- աղ,
- պղպեղ:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդներով կտրատել , տապակել՝ պարբերաբար խառնելով և համեմել աղով ու պղպեղով:
Սոուսը պատրաստելու համար թթվասերը, ճզմված սխտորը, աղը և պղպեղը խառնել:
Սոուսն ավելացնել տապակված մսի վրա, այդպես մի փոքր էլ եփել:
Մատուցել բրնձով, որի համար հարկավոր է առանձին թավայով ջուր եռացնել և խաշել բրինձը:
Բարի ախորժակ