Ինչպե՞ս պատրաստել ամենահամեղ և գեղեցիկ բրնձե կոտլետները` հենց այսպես: Բրնձե կոտլետներ

Բաղադրիչներ

400 գ խաշած բրինձ

1 գազար

20 գ կանաչ սոխ

աղ

40 գ երշիկ (կարող եք փոխարինել բանջարեղենով)

0,5 ճ/գ քրքում

4 կտոր պանիր

2 ճ/գ սոյայի սոուս

1 ճ/գ մեղր

Պատրաստման եղանակը

Խաշած բրնձին ավելացնել մանր կտրատած երշիկ, գազար, կանաչ սոխ, աղ, քրքում, լավ խառնել, բաժանել 4 մասի

Յուրաքանչյուրը բացել, 1-ական կտոր պանիր դնել, փակել և կոտլետի ձև տալ

Առանձին տարայի մեջ սոյայի սոուս լցնել, ավելացնել մեղր, լավ խառնել

Բրնձե կոտլետները տապակել և շրջելուց քսել պատրաստած սոուսը

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում