Բաղադրիչներ
1 կգ ծովախեցգետին
4 ատամիկ սխտոր
40 գ մաղադանոս
70 մլ սպիտակ գինի
0,5 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Սխտորը, մաղադանոսի տերևները, գինին, կիտրոնի հյութը խառնել իրար, հարել բլենդերով
Ջեռոցի տապակի մեջ ձեթ քսել, շարել ծովախեցգետինները, ավելացնել պատրաստած սոուսը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 7 րոպե
Համեմեք աղով և մատուցեք )))
Բարի ախորժակ