Ինչու՞ Վալենտին, եթե ունենք Սուրբ Սարգիս, իր հետաքրքիր և գեղեցիկ ավանդույթներով: Սուրբ Սարգսի տոնի անբաժան մաս է կազմում աղի բլիթը, որի պատրաստման տարբերակը դուք արդեն ունեք: Ինչպես պատրաստել աղի բլիթ

Բաղադրիչներ

2 բաժակ ալյուր

2 թ/գ աղ (ըստ ցանկության` 3 թ/գ)

1 թ/գ շաքարավազ

1 բաժակ տաք ջուր

Բաժակի չափը` 250 գ

Պատրաստման եղանակը

Ալյուրը, աղը, շաքարավազը խառնել իրար

Ավելացնել տաք ջուր և խմոր հունցել (անհրաժեշտության դեպքում կարող եք ջրի չափաբաժինն ավելացնել), ծածկել և 20 րոպե թողնել: Պետք է ստացվի փափուկ խմոր

Խմորը տեղափոխել սեղանի վրա, 2 կողմից ալյուրով պատել և գրտնակել

Կարող եք կտրատել ըստ ցանկության, այս դեպքում` սրտաձև

Տեղափոխել ջեռոցի թավայի վրա, դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Աղաբլիթները պատրաստ են )))

Բարի Սուրբ Սարգիս

Կիսվել Facebook-ում