Ինչու՞ գնել, եթե կարելի է տանը պատրաստել: Տնական երշիկ

Բաղադրիչներ

1 հավ

4 ատամիկ սխտոր

300 մլ արգանակ

10 գ ժելատին

սև պղպեղ

պապրիկա

1 ճ/գ բազուկի հյութ

Արգանակի համար`

1 գլուխ սոխ

1 հատ գազար

2 հատ դափնու տերև

6-8 հատ սև հատիկավոր պղպեղ

2 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Արգանակը պատրասըելու համար անհրաժեշտ է հավը դնել եռացող ջրի մեջ, ավելացնել ամբողջական գազար, սոխ, դափնու տերև, հատիկավոր պղպեղ, աղ և խաշել մինչև պատրաստ լինելը

Ժելատինին սառը ջուր ավելացնել, թողնել, ապա լցնել տաք արգանակի մեջ։ Բազուկն (հում վիճակում) անցկացնել մանր քերիչով և հյութը քամել

Հավի միսն առանձնացնել ոսկորից, համեմել սև պղպեղով, պապրիկայով, ավելացնել ճզմած սխտոր

 Ավելացնել արգանակը, բազուկի հյութը և լավ հարել բլենդերով

Պլաստիկ շշի վերին հատվածը հեռացնել և ստացված զանգվածը լցնել շշի մեջ

Ծածկել սննդային պոլիէթիլենով և 1 գիշեր թողնել սառնարանում

Հանել սառնարանից, հեռացնել պլաստիկե շիշը

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում