Բաղադրությունը
5 կիտրոն
1 կոճապղպեղի արմատ
3 լայմ
1-1,5 կգ շաքարավազ
Լայմի և կիտրոնի օգտակարությունը
Լայմն իր մեջ պարունակում 5 անգամ շատ C վիտամին, քան կիտրոնը, ֆոլաթթու, որն անհրաժեշտ է օրգանիզմի վերականգնման համար
Կիտրոնն իր հերթին պարունակում է ավելի շատ օրգանական թթուներ, ինչպես նաև C, B, PP, E խմբերի վիտամիններ: Հեռացնում է տոքսինները, արագացնում նյութափոխանակությունը
Այս 2 ցիտրուսային մրգերի համատեղ օգտագործումն ավելի լավ ազդեցություն կունենա ձեր իմունային համակարգի վրա
Կոճապղպեղի օգտակարությունը
Կոճապղպեղի արմատն անփոխարինելի է սննդային թունավորումների, սրտխառնոցի, հոգնածության դեպքում: Այն բարելավում է առողջական վիճակը, ամրացնում նյարդային համակարգը և դիմադրողականությունը, ինչպես նաև պայքարում է պաթոգեն բակտերիաների դեմ
Պատրաստման եղանակաը
Բոլոր բաղադրիչները լվանալ, կեղևների հետ միասին մսաղացով անցկացնել (կոճապղպեղի կեղևը հեռացնել)
Ավելացնել շաքարավազ և 2 ժամ թողնել
Ստացված խառնուրդը տեղափոխել ստերիլացված բանկաների մեջ, փակել կափարիչները և պահել սառնարանում
Կարևոր է, որ բոլոր մթերքները միասին (լայմ, կիտրոն, կաճապղպեղ) կազմեն 1 կգ, քանի որ շաքարավազի հարաբերակցությունը պետք է լինի 1-1,5 կգ: Սա օգնում է պահպանել խառնուրդը բնական եղանակով և երկարաժամկետ
Ինչպես օգտագործել
Կարելի է 1 թ/գ լցնել թեյի մեջ և օգտագործել։ Կարելի է օգտագործել որպես խմորեղենի միջուկ` C վիտամինը նույնիսկ ջերմային մշակումից հետո պահպանում է իր հատկությունները: Այնուամենայնիվ, ավելի լավ է այն ուտել թարմ վիճակում` օրական 2-3 թ/գ
Լինենք տեղեկացված և առողջ