Բաղադրիչներ
450 գ շերտավոր խմոր
350 գ հավի կրծքամիս
1 պղպեղ
60 գ պանիր
1 ձու
1/2 թ/գ սպիտակ քնջութ
1/2 թ/գ սև քնջութ
Միսը մարինացնելու համար՝
1 թ/գ տոմատի մածուկ
3 ճ/գ ձեթ
1/2 թ/գ աղ
1 թ/գ կծու պղպեղ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
Պատրաստման եղանակը
Միսը բարակ, միջին երկարությամբ կտրատել, ավելացնել աղ, կարմիր քաղցր և կծու պղպեղներ, տոմատի մածուկ, ձեթ, լավ խառնել և 1 ժամ թողնել սառնարանում
Առանց ձեթի մի քանի րոպե տապակել (շատ չթողնել, որպեսզի չչորանա)
Շերտավոր խմորը մի փոքր գրտնակել, կենտրոնում լցնել տապակած միսը, ապա կիսալուսնաձև կտրատած պղպեղ, քերած պանիր և ռուլետի պես փաթաթել
Բաժանել մասերի, պատել ձվով, ցողել սև և սպիտակ քնջութ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ