Բաղադրիչներ
3 կարտոֆիլ
3 ճ/գ ձիթայուղ
1 թ/գ աղ
200 գ պանիր
500 գ աղացած միս
1 գլուխ սոխ
1 պղպեղ
2 ատամիկ սխտոր
սև պղպեղ
1 ճ/գ տոմատի մածուկ
1 թ/գ անանուխ
100 մլ մսի արգանակ
Պատրաստման եղանակը
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, լցնել քերած պանիր
Կարտոֆիլը շրջանաձև, բարակ կտրատել, համեմել աղով, ավելացնել ձիթայուղ, լավ խառնել և շարել պանրի վրա։ Դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Աղացած միսը 5 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, թողնել ևս 3 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, 2 ատամիկ սխտոր և թողնել ևս 5 րոպե
Ավելացնել աղ, սև պղպեղ, անանուխ, տոմատի մածուկ, թողնել 2 րոպե։ Ավելացնել արգանակ, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 7 րոպե
Տապակած միսն ավելացնել պանրի և կարտոֆիլի շերտին, ռուլետի պես փաթաթել
Ավելացնել քերած պանիր և ևս 5-7 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ