Բաղադրիչներ
5 պղպեղ
1 գլուխ սոխ
1 սմբուկ
աղ
սև պղպեղ
400 գ խաշած կարտոֆիլ
20 գ կարագ
80 գ պանիր մոցարելլա
40 գ պանիր պարմեզան
մաղադանոս
պաքսիմատ
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել, 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սմբուկ, աղ, սև պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել 5-6 րոպե
Խաշած կարտոֆիլը ճզմել, ավելացնել կարագ, տապակած սմբուկը, քերած պանիր` մոցարելլա, պարմեզան, մանրացրած մաղադանոս և լավ խառնել
Պղպեղները խորովել, կեղևազրկել, բաժանել 2 մասի
Յուրաքանչյուրի մեջ 1-ական ճ/գ խճողակ դնել և ռուլետի պես փաթաթել
Կաղապարի մեջ ձեթ քսել, պաքսիմատ ցողել, ռուլետները շարել
Ավելացնել քերած պանիր, ձիթայուղ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ