Բաղադրատոմսեր Թխվածքներ

Փխրուն թխվածքաբլիթների պարզ բաղադրատոմս

Արագ պատրաստվող թխվածքաբլիթներ
40 минуты

Բաղադրիչներ

  • 90 գ շաքարավազ
  • 80 մլ ձեթ
  • 1 հատ ձու
  • 1 հատ ձվի դեղնուց
  • 260 գ ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • կիտրոնի կամ նարնջի ցեդրա
  • վանիլին
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  • 1 ձուն և մեկ ձվի դեղնուցը, շաքարավազը և աղը խառնել:
  • Ավելացնել ձեթը ու լավ խառնել:
  • Այնուհետև ավելացնել լիմոնի ցեդրան, 2 ճաշի գդալ ալյուրը, փխրեցուցիչը ու կրկին խառնել:
  • Վերջում մաս-մաս ավելացնել մնացած ալյուրը՝ յուրաքանչյուր անգամ խառնելով:
  • Խմորին երշիկի պես երկարավուն տեսք տալ և բաժանել 4 հավասար մասի:
  • Յուրաքանչյուր մասին կրկին բարակ ու երկար երշիկի տեսք տալ ու կտրատել կտորների:
  • Բլիթները դնել  յուղաթղթով ծածկված ջեռոցի ձևամանի մեջ:
  • Թխել 15 րոպե 180 ջերմսատիճանում:
  • Ցանկության դեպքում մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ: