Բաղադրիչներ
2 ձու
150 գ շաքարավազ
8 գ վանիլին
120 մլ ձեթ
աղ
նարնջի կեղևի քերուկ
350 գ ալյուր
8 գ փխրեցուցիչ
2 ձվի սպիտակուց
200 գ քնջութ
շոկոլադե ջնարակ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել շաքարավազ, վանիլին, լավ խառնել, ավելացնել ձեթ, մի պտղունց աղ, խառնել, ավելացնել նարնջի կեղևի քերուկ և դարձյալ լավ խառնել
Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել և խմոր հունցել
Ստացված խմորից գնդիկներ ձևել, ապա կիսալուսնի ձև տալ, թաթախել նախ ձվի սպիտակուցի, ապա քնջութի մեջ և դնել 170°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
2 կողմից պատել շոկոլադե ջնարակով, թողնել 15 րոպե, ապա մատուցել )))
Բարի ախորժակ