Բաղադրիչներ
300 գ թխվածքաբլիթ
200 գ ընկույզ
5 ճ/գ կակաո
3 ճ/գ շաքարի փոշի
140 գ հալեցրած կարագ
120 մլ կաթ
200 գ սպիտակ շոկոլադ
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթն ու ընկույզը մանրացնել, խառնել իրար
Ավելացնել կակաո, շաքարի փոշի, լավ խառնել, ավելացնել հալեցրած կարագ
Ավելացնել կաթ, լավ խառնել։ Ստացված զանգվածը բաժանել 2 մասի, լցնել սննդային պոլիէթիլենի վրա
Խողովակաձև փաթաթել, մի քանի ժամ թողնել սառնարանում
Երբ արդեն զանգվածը կպնդանա՝ կտրատել, մի մասը թաթախել հալեցրած սպիտակ շոկոլադի մեջ և 1 ժամ թողնել սառնարանում
Կարող եք վայելել )))
Բարի ախորժակ