Բաղադրիչներ
1 հավի խաշած կրծքամիս
4 խաշած ձու
1 թարմ վարունգ
մաղադանոս
1 գլուխ սոխ
2 ճ/գ շաքարավազ
0,5 թ/գ աղ
3 ճ/գ քացախ
100-150 մլ ջուր
1 տուփ մարինացված եգիպտացորեն
2 ճ/գ մայոնեզ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել, ավելացնել շաքարավազ, աղ, քացախ, ջուր, լավ խառնել և 1 ժամ թողնել

Վարունգը, ձուն, հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել մարինացված եգիպտացորեն

Մարինացված սոխը քամել, ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ, լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ