Տապակած կարտոֆիլ կաղամբով
Ուտեստ, որը կպատրաստվի սովորական թավայի մեջ հաշված րոպեների ընթացքում:
Բաղադրիչներ
- 800 գ կարտոֆիլ
- 500 գ կաղամբ
- 200 գ բեկոն
- 2 ատամիկ սխտոր
- 1 թեյի գդալ աղ
- 1/2 թեյի գդալ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Բեկոնը կտրատել, և տապակել թավայի մեջ 5 րոպե ուժեղ կրակի վրա:
2 Կարտոֆիլը կտրատել խորանարդներով, և տապակել բուսայուղով: Ավելացնել աղ, և լավ խառնել
3 Կաղամբը մանր կտրատել, ավելացնել կարտոֆիլին: Թողնել միջին կրակի վրա 5 րոպե:
4 Ավելացնել պղպեղը և բեկոնը:
5 Սխտոորը ճզմել, և ավելացնել ուտեստին:
6 Թողնել միջին կրակի վրա 1 րոպե՝ անընդհատ խառնելով:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: