Թեթև և անուշաբույր շերտավոր թխվածք՝ նուրբ միջուկով

Բալով թխվածք
Արագ և համեղ թխվածք սուրճի հետ վայելելու համար:

Բաղադրիչներ

  • 400 գ շերտավոր խմոր
  • բալ
  • 300 գ կաթնաշոռ
  • 100 գ թթվասեր
  • շաքարավազ
  • վանիլին

Պատրաստման եղանակը

1 Թարմ կամ սառեցրած բալը կտրատել:
2 Թթվասերը, կաթնաշոռը, շաքարավազը և վանիլինը բլենդերով հարել:
3 Ավելացնել բալին, և լավ խառնել:
4 Խմորը գրտնակով բացել, բաժանել հավասար մասերի:
5 Խմորը նախընտրելի է ուղղանկյուն բաժանել, մի հատվածը կտրատել, մյուս կողմում լցնել միջուկը, և փակել:
6 Վրան քսել ձու:
7 Թխել նախապես տաքացած ջեռոցում 10-15 րոպե 180°C:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում