Բաղադրիչներ
1 ծաղկակաղամբ
150 գ պաքսիմատ
1 ատամիկ սխտոր
4-5 ճ/գ ձիթայուղ
մաղադանոս
50 գ պարմեզան պանիր
3 ձու
100 գ ալյուր
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղմաբը լցնել եռման աղաջրի մեջ, թողնել կրկին եռա: Եռալուց հետո ևս 2 րոպե թողնել կրակին և հանել ջրից ու քամել

Պաքսիմատին ավելացնել ճզմած սխտոր, ձիթայուղ, սիրելի համեմունքները կամ խոտաբույսերը, մաղադանոս, քերած պարմեզան պանիր և լավ խառնել

Ծաղկակաղամբի յուրաքանչյուր կտոր թաթախել նախ ալյուրի, ապա ձվի և պաքսիմատի մեջ և դնել նախապես յուղաթուղթ փռած տապակի մեջ: Տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց` 15-20 րոպե

Կարող եք մատուցել թթվասերային սոսուսով )))

Բարի ախորժակ