Բաղադրիչներ
200 գ պանիր
2 տուփ հալեցրած պանիր
4 խաշած ձու
3-4 ատամիկ սխտոր
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեի մեջ քերած պանիր լցնել, ավելացնել մայոնեզ

Ավելացնել քերիչով անցկացրած ձու, մայոնեզ

Ավելացնել քերիչով անցկացրած հալած պանիր, մայոնեզ

Նույն հաջորդականությամբ ևս 1 շերտ դնել, զարդարել ձվի դեղնուցով և մատուցել

Բարի ախորժակ