Բաղադրիչներ
170 գ պանիր
2 գլուխ սոխ
40 գ կարագ
100 մլ հավի արգանակ
2 ատամիկ սխտոր
900 գ հավի կրծքամիս
աղ
սև պղպեղ
հավի մսի համեմունք
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, 10 րոպե թողնել տապակվի` ժամանակ առ ժամանակ խառնելով
Ավելացնել հավի արգանակ, աղ, սև պղպեղ և թողնել այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա: Ավելացնել ճզմած սխտոր, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից
Հավի կրծքամսերը ծեծել, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, հավի մսի համեմունքով
Կաղապարի մեջ ձեթ քսել, մսերը տեղափոխել, ավելացնել տապակած սոխը
Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ