Թե ինչքա՜ն համեղ և առողջարար է, պատրաստե՛ք և համոզվե՛ք: Դդմիկով պյուրե-ապուր

Բաղադրիչներ

2 դդմիկ

2 կարտոֆիլ

1 գլուխ սոխ

1 գազար

2-3 ատամիկ սխտոր

1 տուփ հալած պանիր

500-600 մլ ջուր

ձեթ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխը և սխտորը մանրացնել, 2 րոպե տապակել ձեթով

Ավելացնել քերած գազար, խորանարդաձև կտրատած կարտոֆիլ և թողնել 3-4 րոպե

Ավելացնել դդմիկը, թողնել 3-4 րոպե: Ջուրն ավելացնել այնքան, որ չծածկի բանջարեղենը և թողնել եռա

Եռալուց հետո կրակն ուժեղացնել, ծածկել կափարիչն ու թողնել 20 րոպե

Հալած պանիրն անցկացնել քերիչով և ավելացնել ապուրին: Համեմել աղով, սև պղպեղով, ծածկել կափարիչն ու թողնել ևս 5 րոպե

Հարել բլենդերով

Կարող եք մատուցել չորահացով և մանրացրած մաղադանոսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում