Բաղադրիչներ
150 գ խաշած բրինձ
1 բրոկկոլի
1 գլուխ սոխ
1 գազար
1 ատամիկ սխտոր
1 պղպեղ
4 ձու
աղ, սև պղպեղ
չերրի լոլիկ
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Բրոկկոլին 3 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, թողնել ևս 3 րոպե
Ավելացնել միջին երկարությամբ կտրատած գազար, պղպեղ, ճզմած սխտոր, մի պտղունց աղ, թողնել ևս 3-4 րոպե և վերցնել կրակից
Բանջարեղենն ավելացնել խաշած բրնձին: Ավելացնել ձու, աղ, սև պղպեղ։ Կաղապարի մեջ ձեթ քսել, լցնել ստացված զանգվածը
Ավելացնել լոլիկ, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ