Թե ինչպիսի ընթրիք է սպասվու՜մ․․․ Ընտանիքը կլինի գոհ և կուշտ։ Կարտոֆիլով և սպանախով ջեռեփուկ

Բաղադրիչներ

600 գ կարտոֆիլ

4 ձու

150 մլ 30% սերուցք

աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, անանուխ

1 գլուխ սոխ

250 գ սունկ

250 գ սպանախ

150 գ Չեդեր պանիր

ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Կաղապարի մեջ ձիթայուղ քսել։ Կրատոֆիլը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ և խաշել։ Ջրքամել և լցնել կաղապարի մեջ

Սոխը մանրացնել, 3 րոպե տապակել, ավելացնել կտրատած սպանախ, թողնել ևս 3 րոպե, համեմել աղով, սև պղպեղով և ավելացնել կարտոֆիլին

4 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, անանուխ, լավ խառնել, ավելացնել սերուցք, խառնել

Ավելացնել 70 գ քերած պանիր, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել քերած պանրի մնացած մասը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում