Բաղադրիչներ
500 գ սոխ
1 կգ խոզի փափկամիս
աղ
սև պղպեղ
20 գ ձեթ
350 գ սունկ
5 խաշած ձու
200 գ պանիր
50 գ մայոնեզ
2 հատ լոլիկ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, լցնել ջեռոցի տապակի մեջ
Խոզի փափկամիսը բաժանել հավասար մասերի, մի կողմի վրա խորանարդաձև կտրվածքներ անել, համեմել աղով, սև պղպեղով և շարել սոխի վրա
Խաշած ձվերն անցկացնել քերիչով: Սունլը շրջանաձև կտրատել, տապակել, համեմել աղով, սև պղպեղով և ավելացնել ձվին
Ավելացնել մայոնեզ, 100 գ քերած պանիր և լավ խառնել
Յուրաքանչյուր մսի վրա 1-ական ճ/գ խճողակ դնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկ` 3-ական կտոր, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ