Թարմացնող, համեղ, ամառային աղցան, որն անտարբեր չի թողնի ոչ ոքի: խոզապուխտով և բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ

4 վարունգ

300 գ թթվասե

աղ

սև պղպեղ

մաղադանոս

300 գ յոգուրտ

100 գ պանիր

1 բուլղարական պղպեղ

200 գ խոզապուխտ

կանաչ սոխ

3 խաշած ձու

Պատրաստման եղանակը

Վարունգը միջին երկարությամբ կտրատել, լցնել ապակե տարայի մեջ

Թթվասերին ավելացնել աղ, սև պղպեղ, մաղադանոս, յոգոըրտ, քերած պանիր, խորանարդաձև կտրատած պղպեղ  և լավ խառնել

Ավելացնել վարունգին: Ավելացնել խորանարդաձև կտրատած խոզապուխտ

Եվս 1 շերտ թթվասերային զանգված դնել, ապա ավելացնել մանրացրած կանաչ սոխ, շրջանաձև կտրատած խաշած ձու, ևս մի քանի հատիկ խոզապուխտ և 1 ժամ թողնել սառնարանում

կարող եք մատուցել ))),

բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում