Բաղադրությունը
1 հատ հավի կրծքամիս,
3-4 հատ լոլիկ,
1-2 հատ վարունգ,
հազարի տերևներ,
3 ճյուղ կանաչ սոխ,
3-4 ճյուղ մաղադանոս,
2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ,
աղ, պղպեղ, համեմունքներ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Լվանալ հավի կրծքամիսը: Կանաչին մանրեցնել, կտրատել լոլիկը և վարունգը:
Թավայի մեջ ձեթ լցնել և տաքացնել: Տաքանալուց հետո լցնել հավի կտրատված կրծքամիսը և տապակել, մինչև այն ոսկեգույն երանգ կստանա: Հազարի տերևները դնել ամանի մեջ:
Հազարի վրա հավասարաչափ դնել կտրատված բանջարեղենները:
Իսկ բանջարեղնների վրա դնել արդեն հովացած հավի կտորները, վրան շաղ կտրատված կանաչին և ձիթապտղի ձեթը:
Բարի ախորժակ