Բաղադրությունը
- 1 հատ բազուկ,
- 1 հատ գազար,
- 1 հատ խնձոր,
- 50 գ ընկույզ,
- 2-3 ճաշի գդալ ձեթ,
- 50 մլ սոյայի սոուս,
- 2 թեյի գդալ մեղր,
- պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի:
Սոյայի սոուսի փոխարեն կարելի է լիմոնի հյութ օգտագործել:
Պատրաստման եղանակը
Բազուկը և գազարը մաքրել ու քերիչով անցկացնել:
Խնձորը ևս քերիչով անցկացնել:
Ընկույզը մանր կտրատել:
Միավորել բաղադրիչները:
Ձեթը, սոյայի սուոսը, մեղրը և սև պղպեղը խառնել առանձին ամանում:
Պատրաստված սոուսը լցնել մյուս բաղադրիչների վրա, կարելի է նաև չորացրած կանաչի ավելացնել, լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ