Բաղադրիչներ
500 գ շերտավոր խմոր
400 գ խաշած կարտոֆիլ
200 գ խոզապուխտ
100 գ պանիր
100 գ մոցարելլա պանիր
1 ձու
մաղադանոս
աղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը ճզմել, ավելացնել աղ, խորանարդաձև կտրատած խոզապուխտ, մանրացրած մաղադանոս, քերած պանիր և լավ խառնել

Շերտավոր խմորը բաժանել 6 հավասար մասերի: Կրտոֆիլից գնդիկներ անել և դնել

Անկյուններից հավաքել և ծածկել

Տապակի մեջ ձեթ քսե,լ ստացված գնդիկները հակառակ կողմի վրա դնել, ձվի դեղնուց քսել և 2 կողմից մի փոքր կտրվածք անել

Եզրերը մի քիչ բացել (ծաղկի թերթերի պես), յուրաքանչյուրի մեջ 1-2 կտոր պանիր դնել և տեղափոխել 180 °С տաքացրած ջեռոց` 30 րոպե

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ