Բաղադրատոմսեր Թխվածքներ

Ընկույզով և չամիչով հիանալի թխվածքաբլիթներ

Ընկույզով և չամիչով թխվածքաբլիթներ
Թխվածքաբլիթները արագ են պատրաստվում, անուշաբույր են և համեղ:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ շաքարավազ (քանակը ըստ ցանկության)
  • 1 բաժակ ընկույզ
  • 1 բաժակ չամիչ
  • 2 հատ ձու
  • 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ
  • կարագ

Պատրաստման եղանակը

  • Ձուն հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը և հարել, մինչև փրփրի:
  • Ալյուրի մեջ փխրեցուցիչ լցնել, խառնել, ավելացնել ձվով զանգվածին և խառնել:
  • Ավելացնել ընկույզը և չամիչը, խառնել մինչև համասեռ դառնալը:
  • Ձևամանի մեջ կարագ քսել, լցնել խմորը և տարածել:
  • Եփել ջեռոցում 20–25 րոպե 180°C ջերմաստիճանում:
  • Հանել և տաք վիճակում բաժանել կտորների:
Բարի ախորժակ