Ընթրիք ողջ ընտանիքի համար: Անչափ համեղ տաք ուտեստ

Բաղադրությունը

  • 1 կգ կարտոֆիլ,
  • 700 գ աղացած միս (խոզ-տավար),
  • 0.5 բաժակ բրինձ,
  • 2 հատ սոխ,
  • 2 հատ գազար,
  • 70 գ տոմատի մածուկ,
  • 1 թեյի գդալ չորացված կանաչիներով համեմունք,
  • 1 հատ դափնու տերև,
  • ջուր,
  • աղ,
  • սև պղպեղ,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Աղացած մսի վրա ավելացնել լավ լվացված բրինձը, համեմել աղով և պղպեղով ու լավ խառնել:

Այս զանգվածից ընկույզի չափի գնդիկներ պատրաստել և քիչ ձեթով տապակել, մինչև գնդիկները ոսկեգույն ծածկույթ կստանան:

Սոխը, գազարը և կարտոֆիլը ոչ մեծ կտորներով կտրատել:

Տոմատի մածուկի վրա 1 բաժակ ջուր ավելացնել և խառնել:

Այլ խորը թավայի մեջ սոխարած պատրաստել, ավելացնել գազարը ու միասին 2-3 րոպե տապակել:

Այնուհետև ավելացնել տոմատի մածուկով խառնուրդը:

Հենց զանգվածը կսկսի եռալ ավելացնել մսային գդիկները, մոտ 1լ տաք ջուր, կարտոֆիլ, մոտ 0.5  ճաշի գդալ աղ, խառնել և ծածկած եփել 15-20 րոպե: (Ջուրը պետք է ծածկի բաղադրիչները):

Պատրաստի լինելուց 5 րոպե առաջ ավելացնել դափնու տերևը և համեմունքները:

Ցանկության դեպքում վրան թարմ կանչի շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում