Բաղադրիչներ
350 գ խոզի խաշած միս
650 գ խաշած գազար
2-3 գլուխ սոխ
200 մլ ջուր
2 թ/գ 70% քացախաթթու
1.5 թ/գ աղ
սև պղպեղ
պապրիկա
100 մլ ձեթ
Պատրաստման եղանակը
Միսը երկարությամբ կտրատել

200 մլ եռացրած և հովացած ջրին ավելացնել քացախաթթու, լավ խառնել, լցնել մսի վրա և թողնել 30 րոպե

Գազարն անցկացնել քերիչով, սոխը կիսալուսնաձև կտրատել

Կաթսայի մեջ լցնել քերած գազարը, հավասարապես տարածել, ապա լցնել սոխը

Միսը հանել քացախաջրից և ավելացնել մյուս բաղադրիչներին

Համեմել աղով, սև պղպեղով, պապրիկայով

Ձեթն առանձին լավ տաքացնել, լցնել ընդհանուր զանգվածի վրա և լավ խառնել

Ծածկել կափարիչն ու 8 ժամ թողնել սառնարանում
Նախուտեստը պատրաստ է )))

Բարի ախորժակ