Կոկոսային թխվածքաբլիթներ

Այս բաղադրատոմսով ստացվում է 11 բլիթ:
Բաղադրիչներ
- 2 հատ ձվի սպիտակուց
- 60-70 գ շաքարավազ
- 200 գ կոկոսի փաթիլներ
- վանիլին (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
- Սպիտակուցը հարիչի ցածր արագությամբ հարել:

- Աստիճանաբար ավելացնել շաքարավազը՝ զուգահեռաբար հարելով: Ցանկության դեպքում ավելացնել վանիլին:
- Այնուհետև հարիչի ողջ արագությամբ մոտ 5 րոպե հարել զանգվածը:

- 2 մասով լցնել կոկոսի քերուկը և խառնել:
- Ստացված զանգվածը պետք է փխրուն լինի, բայց միևնույն ժամանակ ձեռքով սեղմելիս այն պետք է պահի իր ձևը:

- Թխվածքաբլիթները ձևավորել գդալով, ձևամանով կամ ինչպես հարմար կլինի: Բլիթները պետք է լավ խիտ ձևավորված լինեն:

- Թխել 15-20 րոպե 160 ջերմաստիճանում:

- Վերջում բլիթների վրա կարելի է շաքարի փոշի շաղ տալ:

Բարի ախորժակ
