Բաղադրիչներ
250 գ խոզի ճարպ
6-7 հատ կարտոֆիլ
4-5 ատամիկ սխտոր
սև պղպեղ (այլ համեմունքներն ըստ ճաշակի)
աղ
արևածաղկի ձեթ
սամիթ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել։ Լայնությամբ, ոչ ամբողջական կտրատել ։Ճարպը թողնել սառնարանում ՝ մոտ 40 րոպե, այնուհետև հանել, կտրտել շերտերով և յուրաքանչյուր կարտոֆիլի կտրված հատվածում դնել մեկական ճարպի շերտ
Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել, լավ տարածել և տեղավորել կարտֆիլները: Սխտորը ճզմել և հավասարապես տարածել կարտոֆիլների վրա, համեմել աղով, սև պղպեղով (կարող եք համեմել ձեր սիրելի համեմունքներով), ծածկել փայլաթիթեղով և դնել 190°C տաքացրած ջեռոցում` 60 րոպե
Հանել ջեռոցից, վերցնել փայլաթիթեղը և ևս 10 րոպե թողնել ջեռոցում։ Զարդարեք կտրտած սամիթով և մատուցեք )))
Բարի ախորժակ