Ընդամենը րոպեների ընթացքում կարելի է պատրաստել այսպիսի նրբահամ, գեղեցիկ քաղցրավենիք: Աղանդեր «Նրբություն»

Բաղադրիչներ

2 ձու

120 գ շաքարավազ

60 գ եգիպտացորենի օսլա

1 թ/գ վանիլի էսենցիա

500 մլ կաթ

30 գ կարագ

1 շերտավոր խմոր (30*30 սմ)

250 գ մասկարպոնե կրեմ-պանիր

Պատրաստման եղանակը

2 ձվին ավելացնել շաքարավազ, եգիպտացորենի օսլա, վանիլի էսենցիա և լավ խառնել

Ավելացնել 500 մլ կաթ, լավ խառնել և դնել միջին ջերմության կրակին, անընդհատ խառնել մինչև թանձրանա

Ավելացնել կարագ և լավ խառնել: Ծածկել և թողնել մի կողմ

Ավելացնել մասկարպոնե, լավ հարել

Շերտավոր խմորը բաժանել խորանարդների, դնել ջեռոցում, թողնել կարմրի և հանել

Մատուցվող տարայի մեջ 8 հատ խորանարդ դնել (յուրաքանչյուրի տակ մի քիչ կրեմ քսել, որպեսզի ամուր կպնեն), հաստ շերտով կրեմ քսել և ևս մեկ շերտ խմորե խորանարդ դնել

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում