Աղցան «Նրբություն»

Երբ հյուրերը ճանապարհին են, այս աղցանը վայրկենապես օգնության կհասնի:
Բաղադրիչներ
- 300 գ ապխտած երշիկ
- 1 հատ գազար
- 3 հատ վարունգ
- 1 հատ կարմիր պղպեղ (քաղցր)
- 1 տուփ պահածոյացված ոլոռ
- կանաչ սոխ
- մաղադանոս
- սամիթ
Սոուս
- 2 ճաշի գդալ մայոնեզ
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 1 թեյի գդալ մանանեխ
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
- 1 ատամիկ սխտոր
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Գազարը անցկացնել քերիչով:

- Պղպեղը և վարունգը երկարությամբ կտրատել:

- Ավելացնել պահածոյացված ոլոռը:
- Երշիկը երկարությամբ կտրատել:

- Մանրացնել կանաչիները, և ավելացնել աղցանին:

Սոուս
- Մայոնեզը, թթվասերը, մանանեխը, կիտրոնի հյութը, սև պղպեղը, սխտորը միասին լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստացվի:

- Ավելացնել աղցանին, և լավ կառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
