Զեբրա կեքս

Նորովի լուծումներ ամենահամեղ և նրբահամ կեքս պատրաստելու համար, որոնք էլ ավելի կխնայեն Ձեր ժամանակը:
Բաղադրիչներ
- 4 հատ ձու
- 200 գ շաքարավազ
- 250 գ մածուն
- 100 գ կարագ
- 400 գ ալյուր
- 2 ճաշի գդալ կակաո
Պատրաստման եղանակը
- Ձուն շաքարավազի հետ հարել մինչև սպիտակելը:

- Ավելացնել հալեցրած կարագը կամ 1 սուրճի բաճակ բուսայուղ:

- Մածնին 1 թեյի գդալ սոդա ավելացնել, լավ հարել մինչև փրփրի, ավելացնել խմորին:

- Քիչ-քիչ ավելացնել ալյուրը և խառնել, որպեսզի դառնա միասեռ զանգված:

- Խմորի մի մասին ավելացնել կակաո կամ 100գ հալեցրած դառը շոկոլադ:

- Խմորը, իրար խառնելով, լցնել ձևամանի մեջ:

- Թխել ջեռոցում 30-40 րոպե 180° ջերմաստիճան տաքությամբ:


Բարի ախորժակ:
