Բաղադրիչներ
2 ձու
8 գ վանիլային շաքարավազ
120 գ շաքարավազ
120 մլ ձեթ
աղ
300 գ ալյուր
7 գ փխրեցուցիչ
0,5 կիտրոնի կեղևի քերուկ
մուգ շոկոլադ
նուշ, պիստակ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, մի պտղունց աղ, ձեթ և լավ խառնել
Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, կիտրոնի կեղևի քերուկ և լավ խառնել։ Ստացվում է շատ փափուկ խմոր
Միջին երկարությամբ խողովակներ անել, դնել 170°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Ստացված թխվածքաբլիթների մի կողմը թաթախել հալեցրած շոկոլադի մեջ, ապա ավելացնել մանրացրած նուշ և պիստակ
Թողնել 20 րոպե և մատուցել )))
Բարի ախորժակ