Ընդամենը 3 հիմնական բաղադրիչներից բաղկացած աղցան

Բաղադրությունը

  • 2 հատ լոլիկ,
  • 300 գ տապակված կամ խաշված հավի կրծքամիս,
  • 250 գ մարինացված սունկ,
  • աղ, պղպեղ՝ ըստ ցանկության,
  • 1 ճաշի գդալ մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խաշել կամ տապակել ու խորանարդներով կտրատել:

Սունկը կտրատել:

Լոլիկի մեջտեղի փափուկ հատվածը հեռացնել, և լոլիկը կտրատել:

Միավորել բոլոր բաղադրիչները, ավելացնել մայոնեզ և լավ խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում