Ընդամենը 20 րոպե և այսպիսի ախորժելի, գեղեցիկ և համեղ նախաճաշը պատրաստ է: Խոզապուխտով ձվածեղ` ջեռոցում

Բաղադրիչներ

8 ձու

100 մլ կաթ կամ սերուցք

100 գ խոզապուխտ

100 գ պանիր

1 կարմիր պղպեղ

1 գլուխ սոխ

1 ճ/գ կարագ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

8 ձվին ավելացնել սև պղպեղ, աղ, կաթ կամ սերուցք, լավ խառնել, ավելացնել մանրացրած սոխ, պղպեղ, խոզապուխտ, պանիր և լավ խառնել

Կաղապարի ներսը պատել կարագով, ստացված զանգվածը լցնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում