Լավաշով նախուտեստ

Այսքան համեղ և հեշտ պատրաստվող նախուտեստ, որը կգրավի շատերի սրտերը:
Բաղադրիչներ
- 150 գ կաթնաշոռ
- 100 գ պանիր
- 1 գ ձու
- 2 հատ լավաշ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Ձուն հարել, ավելացնել պանիրը, կաթնաշոռը,աղ՝ ըստ ճաշակի, լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:

2 Լավաշը ուղղանկյունաձև կտրատել:

3 Միջուկը քսել լավաշի ամբողջ երկայնքով և ոլորել:


4 Տապակել բուսայուղի մեջ մինչև կարմրելը:



Բարի ախորժակ: