Բաղադրիչներ
150 գ բլղուր
150 գ ոսպ
150 գ սիսեռ
150 գ լոբի
3 ճ/գ տոմատի մածուկ
1 հատ մարինացված կաղամբ (3 կգ)
3 հատ սոխ (500)
10 ճ/գ ձիթայուղ (կամ արևածաղկի ձեթ)
20 գ մաղադանոս
20 գ համեմի փոշի
800 մլ ջուր
2 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
1 թ/գ քաղցր պապրիկա
1 թ/գ սխտորի փոշի
1 թ/գ ուրց
1 թ/գ օրեգանո և չորացրած ռեհան
100 գ սալորաչիր
Պատրաստման եղանակը
Լոբին և սիսեռը լվանալ, սառը ջուր լցնել, 1 օր թողնել, ջուրը թափել, լվանալ, այնուհետև փակ կափարիչով խաշել: Երբ կսկսի եռալ՝ կափարիչը կիսաբաց թողնել և խաշել ևս 1 ժամ
Կրակից վերցնել, ջուրը թափել, թողնել հովանա, լցնել տարայի մեջ, ավելացնել բլխուր, ոսպ
Ձիթայուղի մեջ 2-3 րոպե տապակել կտրատած սոխը, ավելացնել ուրց, օրեգանո և ռեհան, սխտորի փոշի, պապրիկա, տոմատի մածուկ, լավ խառնել։ Մի մասը լցնել ընդհանուր ֆարշի մեջ, ավելացնել 0,5 թ/գ աղ, ավելացնել կտրտած կանաչեղեն, լավ խառնել
Մնացած սոխին 0,5 լ ջուր լցնել, համեմել 0,5 թ/գ աղով, դնել կրակին, թողնել եռա և թողնել սոուսի համար
Մարինացված կաղամբի տերևներն առանձնցնել, հաստ կաղմերը կտրել, մեծ տերևները կիսել
Յուրաքանչյուր տերևը լցոնել արդեն պատրաստ միջուկով, և փաթաթել
Կաթսայի մեջ դնել կաղամբի տերևից մի քանի փոքրիկ կտոր, շարել փաթաթած տոլմաները, յուրաքանչյուր շերտի վրա 3-4 հատ սալորաչիր դնել
Ավելացնել սոուսը, մի փոքր ջուր, փակել կափարիչով, դնել կրակին, երբ կսկսի եռալ` կափարիչը թողնել կիսաբաց և թողնել 40 րոպե
Պատրաստ է։ Մատուցեք սառը վիճակում )))
Բարի ախորժակ