Բաղադրատոմսեր Թխվածքներ

Զարմանահրաշ տորթ առանց ջեռոցում թխելու. մանկության պաղպաղակի համը կհիացնի ցանկացաց քաղցրակերի

Տորթ «Պլոմբիր»
Շատ համեղ և նուրբ աղանդեր՝ պլոմբիր պաղպաղակի համով: Պատրաստվում է շատ արագ և առանց թխելու, ուղղակի թավայի մեջ:

Բաղադրիչներ

  • 250 գ ալյուր
  • 70 գ շաքարավազ
  • 150 գ կարագ

Կրեմ

  • 500 գ թթվասեր
  • 2 հատ ձու
  • 150 գ շաքարավազ
  • 1 տոփ վանիլին
  • 2 ճաշի գդալ օսլա
  • 50 գ կարագ

Պատրաստման եղանակը

  • Սառը կարագը ալյուրով քերել, այնուհետև ձեռքերով արագ մանրացնել, որ փշրանքների նման ստացվի:
  • Ստացված զանգվածը թավայի մեջ բովել՝ մինչև կարմրի:

Կրեմ

  • Ձուն, շաքարավազը, վանիլինը և օսլան հարել:
  • Ավելացնել թթվասերը, և թույլ կրակի վրա եփել՝ մինչև խտանալը: Ընթացքում անընդհատ խառնել է պետք, որ չվառվի:
  • Կրեմին տաք վիճակում ավելացնել կարագը, և խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:
  • Փշրանքները լցնել ձևամանի մեջ, վրան ավելացնել կրեմը: Եվ այսպես շարունակ շերտերով լցնել ձևամանի մեջ:
  • Թողնել սառնարանում 8 ժամ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: