Զատկի սեղանը կարող է զարդարել նաև այս գեղեցիկ և շատ համեղ աղցանը: Աղցան «Բույն»

Բաղադրիչներ

3 հատ կարտոֆիլ

ձեթ

աղ

100 գ խոզապուխտ

կանաչ սոխ

50 գ սև ձիթապտուղ

100 գ մարինացված եգիպտացորեն

2 խաշած ձու

3 ճ/գ մայոնեզ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտեֆիլն անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով

Սառը ջուր լցնել, թողնել 1 րոպե, հանել, չորացնել

Տապակել լավ տաքացած բուսայուղի մեջ, հանել, համեմել աղով և թողնել սառչի

Խոզապուխը խորանարդաձև կտրատել, ավելացնել քերած պանիր, մանրացրած կանաչ սոխ

Ավելացնել շրջանաձև կտրատած սև ձիթապտուղ, եգիպտացորեն, խորանարդաձև կտրատած ձու

Ավելացնել մայոնեզ, սև պղպեղ, մի պտղունց աղ և լավ խառնել

Աղցանը լցնել մատուցվող ափսեյի մեջ` կիսաբուրգի պես

Կողային մասերը ձևավորել տապակած կարտոֆիլով, իսկ կենտրոնը` համեմի տերևներով, եգիպտացորենով և 1 ձիթապտղով

Եվ ահա՛, պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում