Երկա՞ր ես փնտրել համեղ պիցցայի պատրաստման բաղադրատոմս, ահա՛ այն, պատրաստի՛ ր և վայելի՛ ր

Բաղադրիչներ

2 ձու

200 մլ կաթ

50 մլ ձիթայուղ

1 թ/գ աղ

օրեգանո

160 գ ալյուր

7 գ փխրեցուցիչ

150 գ մոցարելլա պանիր

70 գ թունա

կանաչ սոխ

1/2 կարմիր պղպեղ

1/2 կարմիր սոխ

չերրի լոլիկ

կանաչ և սև ձիթապտուղ

Պատրաստման եղանակը

2 ձվին ավելացնել կաթ, ձիթայուղ և լավ խառնել։ Ավելացնել օրեգանո, աղ, խառնել։ Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, ապա մաս-մաս ավելացնել ընդհանուր զանգվածին և լավ խառնել

Կաղապարի ներսը պատել կարագով, ալյուր ցողել, լցնել ստացված զանգվածը

Ավելացնել քերած պանիր, թունա (կարելի է փոխարինել հավի մսով), մանրացրած կանաչ սոխ, պղպեղ

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, լոլիկ, 2 տեսակի ձիթապտուղ, 3 ճ/գ ձիթայուղ և դնել 170°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում