Բաղադրիչներ
700 գ հավի կրծքամիս
500 գ կարտոֆիլ
կանաչ սոխ
2 ցողուն կանաչ սխտոր
3 ճ/գ սոյայի սոուս
3 ճ/գ ձիթայուղ
70 գ պանիր
1/2 թ/գ սև պղպեղ
1 թ/գ աղ
ուրց
կաղապարի չափը՝ 24 սմ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը միջին երկարությամբ կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ուրց, լավ խառնել, տապակել ուժեղ կրակի վրա 7 րոպե
Ավելացնել կանաչ սոխ, սխտոր, թողնել ևս 3 րոպե, ապա ավելացնել սոյայի սոուս, թողնել միջին ջերմության կրակին 3-4 րոպե և վերցնել կրակից
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, խաշել։ Կաղապարի ներսը պատել ձիթայուղով, լցնել խաշած կարտոֆիլը, տապակած միսը
Ավելացնել քերած պանիր, ուրց և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Ավելացնել մանրացրած համեմ և մատուցել )))
Բարի ախորժակ